Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանից մեկնում է Ստամբուլ։ Այս մասին Կլաարը գրել է Թվիթերում՝ չհստակեցնելով, թե ինչ հանդիպումներ կունենա Թուրքիայում։
Short visit, but substantive meetings yesterday in Yerevan with PM @NikolPashinyan, DPM Mher Grigoryan and FM @AraratMirzoyan. Now off to Istanbul. pic.twitter.com/LLOecpY8nS
— Toivo Klaar (@ToivoKlaar) December 9, 2022
Երևանում Եվրամիության պաշտոնյային երեկ ընդունել էին վարչապետը, փոխվարչապետն ու արտգործնախարարը։ Հայաստանցի պաշտոնյաները Կլաարի հետ քննարկել են խաղաղության պայմանագրին, Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումներին, Արցախի հայության իրավունքներին և անվտանգությանը վերաբերող հարցեր։
Հատուկ ներկայացուցիչն իր երևանյան հանդիպումները առարկայական է որակել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ պաշտոնյաներն ու Կլաարը խոսել են խաղաղության պայմանագրի, ղարաբաղյան հիմնախնդրի վերջին զարգացումների մասին