Հայաստանի ԱԽ քարտուղարը եկող շաբաթ կայցելի Փարիզ և Բեռլին

Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան, արխիվ

Նոյեմբերի 28-29-ը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա և Գերմանիա։

Անվտանգության խորհրդի հաղորդագրության համաձայն՝ այցի շրջանակում Գրիգորյանն ունենալու է աշխատանքային հանդիպումներ Փարիզում և Բեռլինում, մանրամասներ չեն փոխանցվում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը․ ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը Ալիևին