Իլհամ Ալիևն ընդունել է Տոյվո Կլաարին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունում է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլմահ Ալիևն այսօր Բաքվում իր նստավայրում ընդունել է Հարավային Կովկասում Եվրոպական միության հատուկ բանագնաց Տոյվո Կլաարին:

«Հանդիպման ընթացում մտքեր են փոխանակվել հայ - ադրբեջանական հարաբերությունների բարելավման, խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված բանակցային գործընթացի և սահմանազատման հարցով Բրյուսելում նոյեմբերի 3-ին կայացած հանդիպման վերաբերյալ», - ասվում է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության հրապարակած հաղորդագրությունում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բրյուսելում «կառուցողական» են որակում Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների նիստի մթնոլորտը

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը վերջին անգամ Երևան է այցելել և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ է հանդիպել հոկտեմբերի 29-ին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը և Կլաարը կարևորել են ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանում