Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը «Թվիթերում» գրել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանին հորդորել է նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում արտգործնախարարների հանդիպումից հետո պահպանել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների իմպուլսը։
«Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում այդ ջանքերին», - ընդգծել է Բլիքենը։
I urged Prime Minister Pashinyan to sustain momentum on peace negotiations between Azerbaijan and Armenia following the foreign ministers’ talks in Washington on November 7. The United States remains committed to these efforts.
— Secretary Antony Blinken (@SecBlinken) November 16, 2022
Երևանը երեկ հաղորդեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում պետքարտուղար Բլինքենը ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել շարունակելու աջակցությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ