Ռուսաստանի նախագահը կայցելի Հայաստան. Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովին, ինչպես նաև դրա շրջանակում ՌԴ նախագահի՝ Հայաստան կատարելիք այցի օրակարգին վերաբերող հարցեր:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ մտքեր են փոխանակվել նաև հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած մի շարք իրադարձությունների, ինչպես նաև հումանիտար հարցերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ:

Կրեմլը ևս հաղորդագրություն է տարածել հեռախոսազրույցի մասին, որում, սակայն, նշված է միայն ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովի մասին: Պուտինի այցի վերաբերյալ տեղեկություն չի տարածվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը՝ նոյեմբերի 23-ին Երևանում