Ադրբեջանը վարժանքներ է սկսել Իրանի սահմանների մոտ

Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները զորավարժությունների ժամանակ, արխիվ

Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները վարժանքներ են սկսել երկրի հարավային սահմանների մոտ։

Ադրբեջանը հարավում սահմանակցում է Իրանին, որի զինված ուժերը ևս անցած օրերին լայնածավալ զորավարժություններ են իրականացրել Ադրբեջանի հետ սահմանին։

«Զորավարժություններում ներգրավված հակաօդային պաշտպանության ուժերի ստորաբաժանումները և հրթիռահրետանային զորքերը կենտրոնացած են համապատասխան օդանավակայաններում և տարածքներում։ Կազմակերպված է փոխգործակցություն այլ նշանակության զորքերի հետ»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում։

Վարժանքներում ներգրավված զորքի թվաքանակի և կիրառվող զինտեխնիկայի մասին մանրամասներ չեն հաղորդվում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը լայնածավալ զորավարժություն է սկսել Նախիջևանի սահմանի հարևանությամբ