Պահեստազորայինի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը

Պահեստազորային Միսակ Պետրոսյանի սպանության գործով կալանավորվել է համածառայակիցը։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ծառայակցի սպանության և իր առողջությանը վնաս պատճառելու հոդվածներով, հայտնում է Քննչական կոմիտեն։

Ավելի վաղ Կոմիտեն տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 29-ին «Պաշտպանության նախարարության N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պահեստազորային զինծառայող շարքայինը վիճաբանել էր համածառայակից պահեստային զինծառայող Միսակ Պետրոսյանի հետ, որի ընթացքում ինքնաձիգից կրակահերթ էր արձակել և վերջինիս գլխի շրջանում պատճառել մահացու հրազենային վնասվածք, ինչից հետո կրակել էր նաև իր ոտքին՝ պատճառելով հրազենային վիրավորում»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պահեստազորայինը վիճել է համածառայակցի հետ, ինքնաձիգից կրակել. ՔԿ-ն նախնական տեղեկություններ է ներկայացրել