Մատչելիության հղումներ

Պահեստազորայինը վիճել է համածառայակցի հետ, ինքնաձիգից կրակել. ՔԿ-ն նախնական տեղեկություններ է ներկայացրել


Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պահեստազորային զինծառայողի կողմից ծառայակցի սպանության և իրեն հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ, հաղորդում է Քննչական կոմիտեն:

Ըստ կառույցի հայտնած նախնական տեղեկությունների՝ զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում երեկ՝ հոկտեմբերի 29-ին, «պահեստազորային զինծառայող շարքայինը վիճաբանել է համածառայակից պահեստային զինծառայող Միսակ Պետրոսյանի հետ, որի ընթացքում ինքնաձիգից կրակահերթ է արձակել և վերջինիս գլխի շրջանում պատճառել մահացու հրազենային վնասվածք, որից հետո կրակել է նաև իր ոտքին»` ստանալով հրազենային վիրավորում:

Կատարվում է նախաքննություն։

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ համածառայակցի արձակած կրակոցից մահացել է պահեստազորային, շարքային Միսակ Նորայրի Պետրոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG