ԵՄ դիտորդներն ուղևորվել են հայ - ադրբեջանական սահման՝ պարեկություն իրականացնելու

ԵՄ դիտորդական առաքելությունը Վրաստանում, արխիվ

Եվրամիության դիտորդներն ուղևորվել են հայ - ադրբեջանական սահման՝ պարեկություն իրականացնելու։ Այս մասին տեղեկացնում է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի ղեկավարությամբ գործող Եվրոպական արտաքին գործողության ծառայությունը:

Ծառայությունը Թվիթերում գրառմամբ նշում է, որ ԵՄ առաքելությունը կհետևի սահմանի հայկական կողմում տիրող իրավիճակին՝ վստահություն ձևավորելու և սահմանային հանձնաժողովներին աջակցելու համար։

Քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման մասին որոշումը կայացվել է այս ամսվա սկզբին Պրահայում` Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպման արդյունքում: Եվրոպացի անզեն 40 դիտորդները Հայաստանում կմնան առավելագույնը երկու ամիս:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եթե ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացման անհրաժեշտություն լինի, «խնդիրն ավելի խորը կուսումնասիրվի»
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրամիությունը հաստատեց Հայաստանում դիտորդական առաքելությունը