Լիզ Թրասը հրաժարական է ներկայացրել

Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը, Լոնդոն, արխիվ

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Լիզ Թրասն այսօր հայտարարել է հրաժարականի մասին:

Նրա կառավարությունը վերջին շաբաթներին խիստ քննադատության է ենթարկվել տնտեսական և ֆինանսական բարեփոխումների անհաջող ծրագիր ներկայացնելու և դրանից որոշ ժամանակ անց հրաժարվելու կապակցությամբ:

Այդ նախաձեռնության և, մասնավորապես, հարկային փոփոխությունների առաջարկի հետևանքով Բրիրտանիայի տնտեսական շուկայում անկայունություն է սկսվել:

Լիզ Թրասի հրաժարականն են պահանջել ոչ միայն ընդդիմադիր լեյբորիստներն, այլև պահպանողական կուսակցությունից մի շարք անվանի գործիչներ: Թրասը պաշտոնավարել է ընդամենը վեց շաբաթ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լեյբորիստներ. «Բրիտանիայի ներկայիս վարչապետն իր իսկ ստվերից է վախենում»