Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայի վարչապետը պաշտոնանկ է արել ֆինանսների նախարարին


Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը, արխիվ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը պաշտոնանկ է արել ֆինանսների նախարար Քվազի Կվարթենգին, որը հասցրել է պաշտոնավարել ընդամենը վեց շաբաթ։

Հրաժարականի պատճառը Կվարթենգի ֆինանսական քաղաքականությունն էր՝ ուղղված կորպորատիվ շահույթի հարկերի կտրուկ նվազեցմանը։ Աղմկահարույց այդ գաղափարին, սակայն, վարչապետ Թրասն ի սկզբանե հավանություն էր տվել։ Կվարթենգը Լիզ Թրասի ամենամերձավոր թիմակիցներից է և վերջինիս նախընտրական խոստումների համահեղինակը:

Քվազի Կվարթենգի բարեփոխումները կոշտ արձագանք հարուցեցին բրիտանական ֆինանսա-բանկային ոլորտի ներկայացուցիչների կողմից, ինչը նաև հանգեցրել էր ֆունտ սթերլինգի արժեքի անկմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG