Պուտինը հայտարարել է, որ ուկրաինական օբյեկտներն իր հրամանով են հրթիռակոծվել

Your browser doesn’t support HTML5

Առավոտյան ուկրաինական տասնյակ քաղաքներ հրթիռակոծության են ենթարկվել։ Պայթյուններ են որոտացել ոչ միայն մայրաքաղաք Կիևում, այլև Խմելնիցկիում, Ժիտոմիրում, Տերնոպիլում, Լվովում, Կրեմենչուգում, Կրիվոյ Ռոգում, Խարկովում, Կոնոտոպում, Օդեսայում և Դնեպրում։