ԱՄՆ պետքարտուղարը կիրակի օրը ևս մեկ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ՝ հորդորելով Իլհամ Ալիևին պահպանել Հայաստանի հետ հրադադարը։
«Պետքարտուղարը կոչ է արել նախագահ Ալիևին հավատարիմ մնալ հրադադարին, դուրս բերել զինուժը և աշխատել Հայաստանի ու Ադրբեջանի միջև դեռևս չլուծված հարցերը խաղաղ բանակցություններով կարգավորելու ուղղությամբ»,- հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
Ավելի ուշ Թվիթերի իր էջում այդ մասին հաղորդել է նաև Բլինքենը, ընդգծելով, որ կոչ է արել Ալիևին վերադառնալ խաղաղ բանակցությունների։
I spoke with Azerbaijan President Aliyev today to welcome the recent ceasefire and to urge a disengagement of military forces and a return to peace negotiations.
— Secretary Antony Blinken (@SecBlinken) September 18, 2022
Անցած շաբաթ Հայաստանի դեմ սկսված ռազմական գործողություններից հետո սա Բլինքենի արդեն երկրորդ հեռախոսազրույցն է Ադրբեջանի նախագահի հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հեռախոսազրույց Փաշինյանի և Բլինքենի միջև. ԱՄՆ պետքարտուղարն «անձամբ ներգրավված է մնալու»