Մատչելիության հղումներ

Փելոսին արձանագրել է, որ Հայաստանը դիմակայում է Ադրբեջանի անօրինական և մահաբեր հարձակմանը


Այց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այսօր առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հայաստանի այցի մեկնարկին բարձրաստիճան պաշտոնյան ասել էր, որ հպարտ է գալ Երևան Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո:

Ծիծեռնակաբերդում Փելոսիին ուղեկցում էին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ ու կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն, Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը։

Քիչ անց սպասվում են Նենսի Փելոսիի և Ալեն Սիմոնյանի հայտարարությունները խորհրդարանում: Ասուլիսի մասին Փելոսին Youtube-ի իր պաշտոնական ալիքի նկարագրության բաժնում գրել է, որ այն վերաբերելու է հայ-ամերիկյան հարաբերություններին և Ամերիկայի աջակցությանը Հայաստանին, որը դիմակայում է Ադրբեջանի անօրինական ու մահաբեր հարձակմանը:

«Միացեք խոսնակ Ալեն Սիմոնյանի, ներկայացուցիչ Ֆրենկ Փալոնի, ներկայացուցիչ Ջեքի Սփիերի, ներկայացուցիչ Աննա Էշոյի և իմ՝ Հայաստանում հայ-ամերիկյան հարաբերություններին և Ադրբեջանի կողմից անօրինական և մահացու հարձակման հետ կապված ԱՄՆ-ի կողմից Հայաստանին աջակցության վերաբերյալ մեր երկկողմ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսին»:

Սա խոսնակ Փելոսիի առաջին այցն է Հայաստան:

Երևան ժամանելուց քիչ անց Նենսի Փելոսին սոցցանցերում գրեց. «Մեր Հիմնադիրները 1787 թվականին ժողովրդավարությունը գերադասեցին ինքնակալությունից: Սերունդներով մենք պաշտպանել և պահպանել ենք նրանց ընտրությունը: Այսօր, Միացյալ Նահանգներից Ուկրաինա, Թայվան, Հայաստան՝ աշխարհը կանգնած է ժողովրդավարության և ինքնակալության միջև ընտրության առջև, և մենք պետք է, կրկին, ընտրենք ժողովրդավարությունը»:

XS
SM
MD
LG