Բաքուն հայտնում է իր 50 զոհի մասին

Ադրբեջանցի զինծառայողներ Հայաստանի հետ սահմանին, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է կեսգիշերին հայ - ադրբեջանական սահմանին սկիզբ առած բախումներում իր 50 զինծառայողների զոհվելու մասին:

Հաղորդագրության համաձայն՝ զոհվածներից 42-ը զինծառայողներ են, 8-ը՝ սահմանապահներ:

Հայկական կողմը հաղորդել է իր առնվազն 49 զոհի մասին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայկական կողմը հայտնում է առնվազն 49 զոհի և 3 քաղաքացիական վիրավորի մասին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արյունալի մարտեր, փխրուն հրադադար հայ-ադրբեջանական սահմանին