Անկարան նախազգուշացնում է Աթենքին

Մևլութ Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հարևան Հունաստանի իշխանություններին նախազգուշացնում է «ուրիշների հաշվին արկածախնդրության» հետևանքների մասին։

«Եթե դուք արկածախնդրության եք դիմում ուրիշների հաշվին, ուրեմն կտառապեք հետևանքներից։ Սա նախազգուշացում է Հունաստանին», - հայտարարել է Թուրքիայի դիվանագիտության ղեկավարը։

Թուրքիան Հունաստանին մեղադրում է թուրքական F-16 ինքնաթիռների նկատմամբ հակահրթիռային պաշտպանական համակարգեր կիրառելու և արևելյան Միջերկրականում ՆԱՏՕ-ի առաքելություն իրականացնող ինքնաթիռների աշխատանքը խոչընդոտելու համար:

Հունաստանը հերքում է այս մեղադրանքները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանը Աթենքին մեղադրել է Էգեյան ծովի օդային տարածքի ենթադրյալ խախտումների համար