Բորելը ողջունում է Միրզոյան - Բայրամով հանդիպումը

IԵվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել, արխիվ

Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է Թբիլիսիում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

«Կարևոր քայլ դեպի համապարփակ լուծում: Եվրամիությունը լիովին աջակցում է խաղաղ, անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկասին։ Նորմալացման/հաշտեցման կարելի է հասնել միայն ուղիղ երկխոսության միջոցով», - գրել է Բորելը Թվիթերում:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Վրաստանի մայրաքաղաքում հանդիպեցին հուլիսի 16-ին՝ առանց միջնորդների: Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը պատրաստակամություն են հայտնել շարունակելու շփումները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանը վերահաստատել է՝ տևական խաղաղության հասնելու ճանապարհին կարևոր է ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորումը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բոլոր ջանքերը պետք է ուղղվեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելուն. Բայրամով