«Պատիվ ունեմ» դաշինքն այլևս գոյություն չունի, երեկ հայտարարել է Հանրապետական կուսակցությունը՝ Գործադիր մարմնի նիստից հետո՝ նշելով, որ ի գիտություն է ընդունվել «Պատիվ ունեմ» դաշինքից դուրս գալու մասին «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հայտարարությունը և «արձանագրվել է դաշինքի գոյության դադարումը»։
Ազգային ժողովում նույնանուն խմբակցության ղեկավարի պաշտոնում ՀՀԿ-ն առաջարկել է Հայկ Մամիջանյանի, իսկ քարտուղարի պաշտոնում՝ Տիգրան Աբրահամյանի թեկնածությունները։
«Կուսակցության խորհրդարանական գործունեության առանցքը եղել և մնում է գործող վարչախմբի հեռացումը, ուստի թե խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս Հանրապետականը պատրաստ է համագործակցության այդ օրակարգը հետապնդող պատգամավորների, քաղաքական եւ հասարակական ուժերի ու գործիչների հետ», - ասված է հաղորդագրությունում։
Կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը տեղի է ունեցել ՀՀԿ կենտրոնակայանում՝ Սերժ Սարգսյանի նախագահությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Արթուր Վանեցյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից Արթուր Վանեցյանը հունիսի վերջին հայտարարեց պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։ Ֆեյսբուքյան իր էջում նա, մասնավորապես, գրեց, որ իրեն այլևս չի տեսնում այս խորհրդարանում․ - «ՀՀ քաղաքացին մեզ քվե էր տվել այս իշխանությունների կործանարար գործունեությունը կասեցնելու և երկիրն աղետից դուրս բերելու համար։ Սակայն այս խորհրդարանը, իմ կարծիքով, դադարել է լինել նպատակին հասնելու արդյունավետ հարթակ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Եթե չհաջողենք, Փաշինյանը մնա վարչապետ, այլևս խորհրդարան չեմ վերադառնա. Արթուր Վանեցյան