Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը՝ հուլիսի 1-ին Վիեննայում

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյան և Սերդար Քըլըչ, արխիվ

Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կկայանա հուլիսի 1-ին Վիեննայում: Այս մասին Թվիթերում գրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը:

Սա Հայաստանի և Թուրքիայի բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի չորրորդ հանդիպումն է: Նախորդ հանդիպումը նույնպես կայացել է Ավստրիայի մայրաքաղաքում՝ մայիսի 3-ին, կողմերը վերահաստատել են այս գործընթացի միջոցով լիարժեք կարգավորման հասնելու նպատակը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուբինյանն ու Քըլըչը վերահաստատել են «երկու երկրների միջև լիարժեք կարգավորման հասնելու նպատակը»