ՆԱՏՕ-ն Մադրիդում կընդունի նոր ռազմավարական հայեցակարգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, արխիվ, Բրյուսել, 15 հունիսի, 2022թ.

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հունիսի 22-ին ասել է, որ Մադրիդում հունիսի 28-30-ը կայանալիք գագաթնաժողովում դաշինքը կընդունի նոր ռազմավարական հայեցակարգ:

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ այդ փաստաթղթում Ռուսաստանը կհայտարարվի «էական և ուղիղ սպառնալիք դաշինքին»:

Բացի այդ, հայեցակարգում ՆԱՏՕ-ն կներկայացնի իր դիրքորոշումը համաշխարհային գերտերություն Չինաստանի նկատմամբ:

Գագաթնաժողովի օրակարգում կլինեն նաև կլիմայի, ահաբեկչության դեմ պայքարի և պաշտպանական ծախսերն ավելացնելու թեմաները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վլադիմիր Զելենսկին տեսակապով կմասնակցի ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովին