Գրիգորյանն ու Օվերչուկը անդրադարձել են Հարավային Կովկասում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնմանը

Մհեր Գրիգորյան-Ալեքսեյ Օվերչուկ հանդիպում Երևանում, 2-ը փետրվարի, 2022թ․

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում Ռուսաստանի փոխվարչապետ, եռակողմ աշխատանքային խմբի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկի հետ երեկ քննարկել է հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը:

Ըստ Հայաստանի կառավարության, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում քննարկվող Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման թեմային:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ակտիվ աշխատանքներ են տարվում Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ. Օվերչուկ 44-օրյա պատերազմին հաջորդած ավելի քան մեկ տարվա բանակցություններից հետո հայտարարվեց՝ Հայաստանն ու Ադրբեջանը առաջիկայում վերագործարկելու են Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգիծը։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայի միջնորդությամբ և փոխվարչապետերի մասնակցությամբ գործող եռակողմ՝ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում՝ նոյեմբերի 26-ին Սոչիի Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպմանը։

Երկաթուղին գործելու է սահմանային և մաքսային միջազգային կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով և երկրների ինքնիշխանության ներքո: Հայաստանի տարածքում այս հարցերը կարգավորվելու են Հայաստանի օրենսդրությամբ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շատ մոտ ենք արձանագրելու եռակողմ աշխատանքային խմբի առաջին գործնական արդյունքները. Փաշինյան