Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ-ի և Մոլդովայի ԱԳ նախարարների հանդիպումը

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում հանդիպել է Մոլդովայի իր պաշտոնակից Նիկու Պոպեսկուի հետ՝ հիմնականում քննարկելով պատերազմը Ուկրաինայում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

Ուկրաինացի մոտավորապես 400 հազար փախստական ապաստանել էր Մոլդովայում, հիմա մնացել են շուրջ 100 հազարը, որը մեծ թիվ է 2 միլիոն 600 հազար բնակչություն ունեցող փոքր երկրի համար։

Մոլդովայի արտգործնախարարն ասել է, որ այսօրվա դրությամբ երկրի բնակչության 4 տոկոսը փախստականներ են։ Նա ասել է, որ պատերազմի առաջին օրից Մոլդովան «վճռական դատապարտել է Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ» և խաղաղ հանգուցալուծման հույս է հայտնել։ Նիկու Պոպեսկուի խոսքով՝ այն բացարձակապես չարդարացված պատերազմ է, որը նվազեցրել է ամբողջ Եվրոպայի անվտանգությունը։

Մոլդովան ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումներ չի ցուցաբերում, իսկ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացրել։