Դոնբասում և Խերսոնի մարզում ակտիվ մարտեր են

Ուկրաինա, Դոնբաս, Սևերոդոնեցկ, ապրիլ, 2022թ․

Ուկրաինայում պատերազմի 50-րդ օրն է: Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ամենաակտիվ մարտերն ընթանում են Դոնեցկի, Լուգանսկի և Խերսոնի մարզերում։

Խարկովը պարբերաբար հրետակոծության է ենթարկվում՝ այնտեղ գիշերը 4 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորվել: Մարտերը շարունակվում են Խարկովի մարզի Իզյումի շրջանում։

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկն ասել է, որ այսօր մարդասիրական 9 միջանցք է լինելու։ Դրանք բոլորը Դոնեցկի և Լուգանսկի շրջանների բնակավայրերից, այդ թվում՝ Մարիուպոլից, տանում են դեպի Զապորոժիե կամ Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաք։

Երեկ կողմերին չէր հաջողվել պայմանավորվել միջանցքների երթուղիների շուրջ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը կրկին վստահեցնում է իր հաղթանակի մեջ, Կիևը` ահազանգում Դոնբասում սպասվող հարձակման մասին