Ապրիլի 13-ին բնակչության տարհանման համար մարդասիրական միջանցքներ չեն լինի, Facebook սոցիալական ցանցում հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետը։
«Ցավոք, այսօր մենք դրանք չենք բացում։ Զապորոժիեի շրջանում զավթիչներն արգելափակել են տարհանման ավտոբուսները, իսկ Լուգանսկի շրջանում խախտում են հրադադարը», - գրել է Իրինա Վերեշչուկը։
Ինչպես հաղորդում են ուկրաինական լրատվմիջոցները, երեկ մարդասիրական միջանցքներով տարհանվել է 2 հազար 671 մարդ։
Ռուսական կողմը, մինչդեռ, վստահեցնում է, որ ամեն օր մարդասիրական միջանցքներ է բացում Խարկովի և Մարիուպոլի ուղղություններով, պատրաստ է հնարավորինս շուտ այդպիսիք բացել ցանկացած այլ ուղղություններով և ապահովել խաղաղ բնակչության անվտանգ տարհանումը։