Մեքսիկայում մարդատար թեթև օդանավն ընկել է սուպերմարկետի վրա

Մեխիկո, արխիվ

Մեքսիկայում մարդատար թեթև օդանավն ընկել է սուպերմարկետի վրա, որի հետևանքով առնվազն 3 մարդ է զոհվել, հինգը՝ վիրավորվել։

Միջադեպը տեղի է ունեցել մարտի 28-ին, ցերեկվա ժամին, երկրի կենտրոնական Մորելոս նահանգի Տոմիխո քաղաքում։

Զոհվածները և մեկ վիրավորը գտնվել են օդանավի մեջ, իսկ վիրավորներից չորսը այդ պահին գնումներ էին կատարում սուպերմարկետում։