Մատչելիության հղումներ

Մեքսիկայում ավտովթարի հետևանքով առնվազն 53 անօրինական միգրանտ է զոհվել


Մեքսիկայում ավտովթարի հետևանքով առնվազն 53 մարդ է զոհվել, իսկ մի քանի տասնյակ վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոցներ։ Նրանք Կենտրոնական Ամերիկայից միգրանտներ էին, որոնք փորձում էին հասնել Միացյալ Նահանգներ։

Ավելի քան 100 միգրանտների տեղափոխող մեծ բեռնատարը վթարի է ենթարկվել Մեքսիկայի հարավում։

Վերջին տարիներին Կենտրոնական Ամերիկայից հազարավոր մարդիկ, փախչելով իրենց երկրների հակամարտություններից ու աղքատությունից, Մեքսիկայի տարածքով շարժվում են դեպի Միացյալ Նահանգներ։ Անօրինական ճանապարհով տեղ հասնելու համար նման բեռնատարներ հաճախ են օգտագործվում։

Մաքսանենգները գումար վերցնելով նրանց տեղավորում են բեռնատարների թափքում։ Այս աղետը միգրանտների ճանապարհին տեղի ունեցած ամենաողբերգական դեպքերից մեկն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG