Ուկրաինական կողմը հայտնում է ռուսական նավ խորտակելու մասին

Ուկրաինայի բանակի գլխավոր շտաբը մարտի 24-ին հայտնել է, որ Բերդյանսկի նավահանգստում խորտակել են ռուսական դեսանտային «Օրսկ» նավը։

Ռուսական պետական լրատվամիջոցները երեք օր առաջ հաղորդել էին, որ դեսանտային մեծ նավը ռազմական տեխնիկա է տեղափոխել Բերդյանսկ։

Ազովի նավահանգիստ Բերդյանսկը ռուսական ուժերի վերահսկողությանն էր անցել փետրվարի վերջին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)