Երեկ մարդասիրական միջանցքներով Ուկրաինայի քաղաքներից տարհանվել է գրեթե 4 հազար մարդ

Ուկրաինա - Քաղաքացիական բնակչության տարհանումը Մարիուպոլից, 17-ը մարտի, 2022թ․

Երեկ մարդասիրական միջանցքներով Ուկրաինայի քաղաքներից տարհանվել է գրեթե 4 հազար մարդ, ինչը շատ ավելի քիչ է, քան նախորդ օրը:

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը ճեպազրույցում ասել է, որ մարտի 17-ին մոտ 2 հազար մարդու հաջողվել է լքել շրջափակված Մարիուպոլ քաղաքը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ մարտի 16-ին մի շարք քաղաքներից և ավաններից տարհանվել է ավելի քան 60 հազար մարդ։

Մարիուպոլի ավագանու հայտարարությունում ասվում է, որ մինչ այժմ մոտ 30 հազար բնակիչ կարողացել է հեռանալ, սակայն ավելի քան 350 հազարը մնացել է պաշարված քաղաքում՝ առանց բավարար սննդի, ջրի կամ բժշկական պարագաների։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՀԿ․ Ուկրաինայի բուժհաստատություններին 43 թիրախային հարված է հասցվել
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Շատ դժվար է, անպատմելի պայմաններ են». Մարիուպոլից բնակիչները չեն կարողանում կամ մեծ դժվարությամբ են դուրս գալիս