Նոբելյան մրցանակի163 դափնեկիրներ կոչ են անում ՌԴ-ին դադարեցնել ագրեսիան Ուկրաինայի նկատմամբ

Խարկով, 28-ը փետրվարի, 2022թ․

Նոբելյան մրցանակի 163 դափնեկիրներ բաց նամակ են հրապարակել`կոչ անելով Ռուսաստանին դադարեցնել ագրեսիան Ուկրաինայի նկատմամբ:

Մեկ շաբաթ առաջ սկսված ռազմական գործողությունները համեմատելով նացիստական Գերմանիայի քաղաքականության հետ` նամակի հեղինակները պնդում են, թե «այս հակամարտության ողջ պատասխանատվությունն ընկնում է Ռուսաստանի իշխանության վրա` նախագահ Պուտինի գլխավորությամբ»:

«Մենք չենք հավատում, որ ռուս ժողովուրդն ինչ-որ դեր ունի այս հարձակման մեջ», - գրել են նրանք:

Նամակը ստորագրողների շարքում միայն մեկ ռուսաստանցի կա` ֆիզիկոս Անդրեյ Գեյմը, ով ապրում է արտասահմանում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)