Շմիգալ․ Ուկրաինան հատուկ ընթացակարգով  ԵՄ-ին անդամակցելու դիմում է ներկայացնում

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալ, արխիվ

Ուկրաինան հատուկ ընթացակարգով Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական դիմում է ներկայացնում, սոցիալական ցանցերում գրել է երկրի վարչապետ Դենիս Շմիգալը։

«Ուկրաինացիները վաղուց են ապացուցել, որ եվրոպական հանրության անբաժան մասն են։ Եկել է այդ փաստը թղթի վրա ամրագրելու ժամանակը», - նշել է ուկրաինական կառավարության ղեկավարը։

Շմիգալի խոսքով՝ Կիևում հույս ունեն, որ Ուկրաինայի անդամակցության որոշումը անհապաղ կերպով կկայացվի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին կոչ է անում ԵՄ-ին՝ Ուկրաինային անհապաղ կարգով ընդգրկել դաշինքում
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)