ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել Ուկրաինա ներխուժումից առաջ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն և պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի վարչակազմը երեկ հրաժարվեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել Ուկրաինա ռուսական սպասվող ներխուժումից առաջ՝ չնայած Կիևի, ինչպես նաև ներքին աճող քննադատությանը:

Մինչև ներխուժումը Վլադիմիր Պուտինի կառավարության դեմ պատժամիջոցների կիրառումը միայն երաշխավորում է, որ նման ճգնաժամն անմիջապես սկսվի, ասել են ԱՄՆ պաշտոնյաները։

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը CNN-ի եթերում ընդգծել է, որ պատժամիջոցների նպատակն առաջին հերթին Ռուսաստանին պատերազմից զերծ պահելն է, և «երբ դրանք սահմանվեն, այդ կանխարգելիչ ազդեցությունը կվերանա»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Առաջիկայում կկայանա Բայդեն-Պուտին հանդիպում անվտանգության հարցերով․ AFPՈւկրաինայի նախագահը կոչ է արել դադարեցնել կրակը, շտապ խաղաղ բանակցություններ սկսելՄեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն չեն բացառում, որ կարգելեն ռուսական ընկերություններին առևտուրն իրենց արժույթներովՔամալա Հարիսի խոսքով՝ Ուկրաինա ներխուժման դեպքում Ռուսաստանն «աննախադեպ բարձր գին կվճարի»Տարաձայնություններ ԱՄՆ Սենատում՝ Ռուսաստանի Ուկրաինա հնարավոր ներխուժումը կանխարգելող պատժամիջոցների շուրջ