Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախագահը կոչ է արել դադարեցնել կրակը, շտապ խաղաղ բանակցություններ սկսել


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել «լռության ռեժիմ» հաստատել և «ուժեղացնել» խաղաղության ջանքերը: Այս մասին նա ասել է Ֆրանսիայի նախագահի հետ հրատապ հեռախոսազրույցից հետո, որից առաջ Էմանյուել Մակրոնը զրույց էր ունեցել նաև Ռուսաստանի առաջնորդի հետ` Ուկրաինա Ռուսաստանի մոտալուտ ներխուժման մտավախությունների պատճառով:

Զելենսկին նաև ասել է, որ Կիևն աջակցում է այսպես կոչված Եռակողմ շփման խմբի «անհապաղ» հանդիպմանը, որը ձևավորվել է դիվանագիտական լուծում փնտրելու համար՝ Ուկրաինայի արևելքում ուկրաինական ուժերի և Ռուսաստանի կողմից աջակցվող անջատողականների միջև յոթամյա հակամարտության սկզբից ի վեր:

Արևմուտքը հայտարարում է, որ Ռուսաստանը, որը տասնյակ հազարավոր զորքեր է տեղակայել Ուկրաինայի մերձակայքում, ներառյալ հարևան Բելառուսում, այժմ ծրագրում է լիարժեք հարձակում: Մոսկվան ասում է, որ ներխուժման ծրագրեր չունի:

«Մենք հանդես ենք գալիս խաղաղ գործընթացի ակտիվացման օգտին»,- գրել է Զելենսկին թվիթերում` հավելելով, որ աջակցում են Եռակողմ խմբի անհապաղ գումարմանը և լռության ռեժիմի անհապաղ ներդրմանը։

XS
SM
MD
LG