Ռուսաստանը արևմուտքում հարյուրավոր միավոր զինտեխնիկա է տեղակայել․ Conflict Intelligence Team

Ուկրաինա - Դոնբասի ռուսամետ անջատականները լիցքավորում են «Գրադ» համակարգը, արխիվ

Ըստ Conflict Intelligence Team-ի վերլուծաբանների՝ Ռուսաստանը երկրի արևմտյան շրջաններում հարյուրավոր միավոր ռազմական տեխնիկա է տեղակայել, այդ թվում՝ «Գրադ» և «Ուրագան» հրթիռային համակարգեր:

«Ուժերի նման լայնածավալ գործարկումը թույլ չի տալիս տեղափոխությունը բացատրել տեղային զորավարժություններով։ Ամենայն հավանականությամբ, տեխնիկան կմիանա Ուկրաինայի հետ սահմանին կենտրոնացված ուժերին», - նշում են վերլուծաբանները՝ հավելելով, որ տեխնիկայի հետ մեկտեղ զինվորականներ են տեղափոխվում մարդատար և բեռնատար վագոններով։

Զինտեխնիկայի տեղափոխումը տեղի է ունենում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև անվտանգության հարցերով բանակցությունների, ինչպես նաև Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի կուտակման ֆոնին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՆԱՏՕ-ՌԴ բանակցություններից հետո «կողմերը դեռ զգալի տարաձայնություններ ունեն, ընդհանուր մոտեցումներ գտնելը բարդ խնդիր է»

Հունվարի 11-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է այս տարածքում 3 հազար զինծառայողի և 300 միավոր զինտեխնիկայի մասնակցությամբ վարժանքներ անցկացնելու մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան նոր զորավարժություններ է սկսել Ուկրաինային սահմանակից մարզերում

Արևմուտքը պնդում է, որ Ռուսաստանը նախապատրաստում է լայնամասշտաբ ներխուժում հարևան երկիր: