Մոսկվան հրապարակեց՝ որ ստորաբաժանումների ծառայողներն են մեկնել Ղազախստան

Ռուսաստանցի զինծառայողները մեկնում են Ղազախստան, Մոսկվայի մարզ, 6-ը հունիսի, 2022թ․

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հայտարարել է, որ ռուսաստանցի խաղաղապահների առաջին ստորաբաժանումները՝ իրենց ամրակցված տեխնիկայով, ժամանել են Ղազախստան։

Ռուսաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ Ղազախստան են մեկնել օդադեսանտային զորքերի 45-րդ առանձին բրիգադի, ինչպես նաև Իվանովոյի և Ուլյանովսկի մերձակայքում տեղակայված դեսանտային ստորաբաժանումների զինծառայողները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղազախստանում հայտարարում են իրավիճակի կայունացման մասին. ՀԱՊԿ տեսակոնֆերանս է պատրաստվում վաղը (թարմացված լրահոս)
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ռուսաստանցի զինծառայողներն արդեն Ղազախստանի տարածքում են»․ ՀԱՊԿ