ԵՄ վերահաստատում է իր աջակցությունը «Արևելյան գործընկերության» պետությունների տարածքային ամբողջականությանը

ԵՄ վերահաստատել է իր աջակցությունը դաշինքի բոլոր արևելյան գործընկերի տարածքային ամբողջականությունը։

«ԵՄ հավատարիմ է այն աջակցությանը, որ ցուցաբերվում է արևելյան բոլոր գործընկեր պետությունների անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ դրանց միջազգայնորեն ճանաչված սահմաններում», - նշված է երեկ երեկոյան Բրյուսելում ավարտված «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրում։

Փաստաթղթում նաև որևէ հիշատակում չկա Ռուսաստանի կամ այդ երկրի դեմ կիրառվող պատժամիջոցների մասին։

Համաժողովի որոշ մասնակիցների խոսքով՝ ԵՄ և «Արևելյան գործընկերության» անդամ պետությունների դռնփակ քննարկումների ընթացքում կողմերը չեն քննարկել «Հյուսիսային հոսք 2» գազատարի ճակատագիրը։ Այս մասին նշել է Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը։ Դրա հետ մեկտեղ, ըստ ֆիննական կառավարության ղեկավարի, քննարկումների մի զգալի մասը նվիրված է եղել Ուկրաինայի շուրջ ստեղծված կացությանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայի դեմ հարձակման դեպքում Մոսկվան շատ ծանր գին կվճարի, պնդում են Կիևն ու դաշնակիցները
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը չի ծրագրում որևէ մեկի վրա հարձակվել, չունի ագրեսիվ մտադրություններ․ Պեսկով