Անհրաժեշտ են միջազգային հանրության անհապաղ թիրախային կոչերը՝ դատապարտելու Ադրբեջանի գործողությունները․ Մակունցը՝ Դերեք Հոգընին

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ մակունց, արխիվ

Անհրաժեշտ են միջազգային հանրության անհապաղ թիրախային կոչերը՝ դատապարտելու Ադրբեջանի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, այսօր հայտարարել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը։

Լիլիթ Մակունցը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպական ու եվրասիական հարցերով գլխավոր փոխտեղակալ Դերեք Հոգընի հետ:

Հեռախոսազանգի ընթացքում դեսպանը ներկայացրել է Ադրբեջանի զինուժի ռազմական ագրեսիայի հետևանքով Հայաստանի սահմաններում տիրող իրավիճակը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զոհեր, գերիներ, դիրքային կորուստներ. ՊՆ-ի փոխանցմամբ՝ իրավիճակը արևելյան ուղղությամբ շարունակում է ծայրահեղ լարված մնալ
Այսօր Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 11-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել արևելյան սահմանագոտում տեղակայված հայկական դիրքերի վրա, հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Պաշտպանության նախարարությունը հայտնում է երկու մարտական դիրքի կորստյան և 4 վիրավորի մասին,12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել է։ Հայաստանը դիմում է Ռուսաստանին՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիև․ Ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը