Հայաստանն ու Ռուսաստանը խորհրդակցություններ են անցկացնում հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի շուրջ․ դեսպան

Ռուսաստանն ու Հայաստանը խորհրդակցություններ են անցկացնում ռազմական և դիվանագիտական խողովակներով հայ-ադրբեջանական սահմանի լարվածության կապակցությամբ, ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում հայտարարել է Մոսկվայում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։

«Օպերատիվ գծով խորհրդակցություններ են ընթանում [սահմանին սրման հետ կապված]՝ ռազմական, այլ գերատեսչությունների, դիվանագիտական խողովակներով»,- դեսպան Տողանյանի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Վարդան Տողանյանն միաժամանակ փոխանցել է, որ Հայաստանը Ռուսաստանին դեռ պաշտոնական դիմում չի հղել փոխօգնության պայմանագրի համաձայն:

Ռուսաստանի ՀՀ-ի դեսպանն իրավիճակը գնահատել է ծայրաստիճան լուրջ:

Հիշեցնենք, Հայաստանը դիմել է Ռուսաստանի Դաշնությանը երկու երկրների միջև գոյություն ունեցող պայմանագրի համաձայն Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով, քանի որ, ինչպես հայտարարել է ԱԽ քարտուղարը, հարձակում է եղել Հայաստանի սուվերեն տարածքի վրա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը դիմում է Ռուսաստանին՝ «ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով»