«Մեկ տարի առաջ ստորագրված փաստաթղթերը գնահատում ենք որպես ծայրաստիճան կարևոր թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի համար»․ Պեսկով

Հայաստանի, Ադրնեջանի և Ռուսաստանի առջնորդների՝ մեկ տարի առաջ ստորագած հայտարարությունը ծայրահեղ կարևոր փաստաթուղթ է, որի նշանակությունը դժվար է գերագնահատել, այսօր հայտարարարել է Կրեմլի խոսնակը։

«Մեկ տարի առաջ ստորագրված այդ փաստաթղթերը գնահատում ենք որպես ծայրաստիճան կարևոր թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի համար»,- ասել է Դմիտրի Պեսկովը, պնդելով, թե ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ տվեցին կանգնեցնել պատերազմը և ոտք դնել «տարածաշրջանային տնտեսության ու ենթակառուցվածքների խաղաղ զարգացման ճանապարհին»։

Ռուս խաղաղապահները իրականացնում են իրենց գործառույթները՝ երաշխավորելով անվտանգությունը, հրադադարի մոնիտորինգը, փախստականների վերադարձի ընթացքը։ Դա ծայրահեղ կարևոր է», - ասել է Կրեմլի խոսնակը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայկական ուժերի դուրսբերում բոլոր շրջաններից, խաղաղապահների տեղակայում, կարգավիճակի մասին ոչ մի խոսք. ինչ է ենթադրում համաձայնագիրը