Եվրոպան կրկին կորոնավիրուսային համաճարակի էպիկենտրոնում է, զգուշացնում է ԱՀԿ-ը

ԱՀԿ Եվրոպայի տնօրեն Հանս Կլյուգե, արխիվ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տնօրեն Հանս Կլյուգեն նախազգուշացրել է, որ տարածաշրջանը կրկին հայտնվել է կորոնավիրուսային համաճարակի էպիկենտրոնում, և առաջիկա երեք ամսում այնտեղ կարող է մահանալ ևս կես միլիոն մարդ։

Ճգնաժամի պատճառը, ըստ ԱՀԿ-ի, տարբեր երկրներում պատվաստումների անհավասար տեմպերն են և Եվրոպայում կարանտինային միջոցառումների մեղմացումը։

Եվրոպայում վարակակիրների և մահվան դեպքերի թվերն աճում են գրեթե վեց շաբաթ անընդմեջ, ամենաշատը՝ Ռուսաստանում, Ուկրաինայում և Ռումինիայում։ Ռուսաստանում երեկ գրանցվել է մահվան դեպքերի նոր առավելագույն թիվ՝ 1195։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանում կորոնավիրուսի ախտահարումների աննախադեպ աճԵվրոպայում արդեն մեկ ամսից ավելի աճում են կորոնավիրուսի տարածման տեմպերըՉպատվաստվածների համար սահմանափակումներ ԵՄ մի շարք երկրներում