Հայաստանին և Իրանին Արցախի տարածքով դեպի Եվրոպա թմրամիջոցներ փոխադրելու՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեղադրանք-հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի, հայտնում է Հայաստանի գլխավոր դատախազությունը՝ դրանք որակելով մտացածին։
«Դրանք զուրկ են որևէ փաստական հիմքից, հետապնդում են Հայաստանին և Իրանին վարկաբեկելու անթաքույց, սակայն ի սկզբանե ձախողման դատապարտված նպատակներ, նաև ուղղված են հենց Ադրբեջանի՝ իբրև թմրամիջոցների տարանցիկ երկիր լինելու իրողությունը թաքցնելուն», - ասված է հաղորդագրությունում։
Ադրբեջանի նախագահը, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հոկտեմբերի 15-ի հեռավար նիստին, Հայաստանին և Իրանին մեղադրել է իր երկրի տարածքով դեպի Եվրոպա թմրանյութեր փոխադրելու մեջ:
«Հայաստանը Իրանի հետ դավադրությամբ Ադրբեջանի օկուպացված տարածքներն օգտագործել են դեպի Եվրոպա թմրանյութ փոխադրելու համար», - պնդել է Ալիևը՝ առանց գեթ մեկ ապացույց ներկայացնելու։ Նա միայն նշել է, թե ադրբեջանաիրանական սահմանին ադրբեջանական կողմի առգրաված հերոինի ծավալները վերջին մեկ տարում կրկնակի ավելացել են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ալիևը Հայաստանին և Իրանին մեղադրում է Ադրբեջանի տարածքով դեպի Եվրոպա թմրանյութեր փոխադրելու մեջՎկայակոչելով Իրանի գլխավոր դատախազի այցը Հայաստան՝ Գլխավոր դատախազությունը նշում է, որ թմրամիջոցների մաքսանենգության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ համատեղ պայքարն ընկած է Հայաստանի և Իրանի գլխավոր դատախազությունների համագործակցության ծրագրից բխող միջոցառումների հիմքում: