Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը մեկ օրում գերազանցել է 5 հազարը

Վրաստան - Կորոնավիրուսի դեմ պատվաստման կենտրոն Ռուսթավիում, հոկտեմբեր, 2021թ.

Վրաստանում օգոստոսից ի վեր առաջին անգամ կորոնավիրուսի վարակակիրների թիվը մեկ օրվա կտրվածքով գերազանցել է 5 հազարը։

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում արձանագրվել է 5 հազար 76 նոր դեպք, մահացել է 44 մարդ՝ վարակի հետևանքով մահացության ընդհանուր ցուցանիշը հասել է 9 հազար 440-ի։

Հաղորդվում է, որ այս պահին երկրում ակտիվ է 38 հազար 300 դեպք, վարակակիրների շուրջ 14 տոկոսը բուժում է ստանում հիվանդանոցներում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանում՝ կորոնավիրուսի նոր ռեկորդներ, Վրաստանում մահացությունը կրկին աճում էՎրաստանում կտրուկ աճել է կորոնավիրուսի վարակակիրների թիվը՝ մեկ օրում 4 հազար 775 նոր դեպք