Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1861-ով, բուժվածներինը՝ 935-ով, գրանցվել է մահվան ևս 41 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1861-ով՝ հասնելով 280 հազար 294-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 41 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 935-ով և հասել 253 հազար 146-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 19 հազար 360 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 874 հազար 598-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 5 հազար 754-ի, ևս 1233 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 20 հազար 233 մարդ։


XS
SM
MD
LG