Որոնումների արդյունքում երեկ Հադրութի շրջանից հայտնաբերվել է ևս 2 աճյուն

Երեկ Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 2 աճյուն։

Ըստ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ), նրանց ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

ԱԻՊԾ-ն նշում է, որ 2020-ի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում`փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1683 աճյուն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վերջին տվյալներով՝ հայկական կողմից 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3 հազար 788 է, 246 մարդ անհետ կորած է
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 44-օրյա պատերազմում զոհվել է ադրբեջանցի 2907 զինծառայող, 7-ը անհետ կորած է․ Ադրբեջանի զինդատախազ