Հիլարի Քլինթոն․ «Ես զգում եմ, որ վճռվում է մեր դեմոկրատիայի ճակատագիրը»

Հիլարի Քլինթոն, Դոնալդ Թրամփ

ABC հեռուստակայանի «Բարի լույս, Ամերիկա» հաղորդաշարը վարող թղթակցի հետ զրույցում ԱՄՆ նախկին առաջին տիկին, նախկին պետքարտուղար և նախագահության նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը խոսել է հանրային կյանքում մնալու դրդապատճառների մասին:

Քլինթոնն այժմ գովազդում է Լուիս Փեննիի հետ համահեղինակած «Ահաբեկչության վիճակ» վերնագրով գիրքը:

«Ինձ շատ է մտահոգում այն, ինչ հիմա տեղի է ունենում մեր երկրում և աշխարհում, ես զգում եմ, որ մեր դեմոկրատիայի ճակատագիրն է վճռվում»,- ասել է դեմոկրատական Քլինթոնն, ով 2016-ի նախագահական ընտրություններում պարտվել է հանրապետական Դոնալդ Թրամփին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դիվանագետ. Հիլարի Քլինթոնը բացարձակապես չի վստահում Վլադիմիր Պուտինին

Նա խոստովանել է, որ այդ պարտությունը ցավ է պատճառել և միաժամանակ հավելել, թե 2016-ի ընտրարշավը ոչ թե մեկ անձի, այլ ամբողջ երկրի՝ Ամերիկայի համար էր:

Հիլարի Քլինթոնն ընդգծել է, թե չի հեռանա հանրային կյանքից և իր ուժերի սահմաններում կշարունակի ծառայել երկրին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ Սենատ․ «Պուտինը անձամբ է համակարգել ամերիկացի դեմոկրատների դեմ հաքերային հարձակումները»