Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոնը չի առաջադրվի 2020-ի ընտրություններում


Հիլարի Քլինթոն, արխիվ
Հիլարի Քլինթոն, արխիվ

ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախկին առաջին տիկին, դեմոկրատ Հիլարի Քլինթոնը, ով 2016 թվականի նախագահական ընտրություններում պարտվել է հանրապետական Դոնալդ Թրամփին, հայտարարել է, որ 2020 թվականին չի առաջադրվի: Այդ մասին Քլինթոնն ասել է New York City TV հեռուստակայանին երեկ երեկոյան տված հարցազրույցում:

«Ես կշարունակեմ աշխատել հանուն այն ամենի, ինչին հավատում եմ: Այն, ինչ հիմա տեղի է ունենում մեր երկրում, ինձ շատ է մտահոգում», - ասել է Քլինթոնը:

Ավելի քան մեկ տասնյակ դեմոկրատ նահանգապետեր, օրենսդիրներ և կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչներ հայտնել են 2020 թվականի ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին: Նրանց թվում է սենատոր Բերնի Սանդերսը, ով ներկուսակցական նախնական ընտրություններում պարտվել է Քլինթոնին:

Նախագահ Դոնալդ Թրամփը դեռ ի պաշտոնե չի հայտարարել վերընտրվելու ցանկության մասին, սակայն ենթադրվում է, որ նա կառաջադրվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG