Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Բաթումի քաղաքում շենքի փլուզման կապակցությամբ, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:
Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթել է շուտափույթ ապաքինում:
Բաթումիում ուրբաթ օրը տեղի ունեցած շենքի փլուզման հետևանքով, վերջին տվալներով, 9 մարդ է զոհվել, որոնցից 4-ը մի ընտանիքի ադամներ են:
Հոկտեմբերի 11-ը Վրաստանում սգո օր է հայտարարված:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բաթումիում նախօրեին տեղի ունեցած շենքի փլուզման հետևանքով 9 մարդ է զոհվել Բաթումիում շենքի փլուզման հետևանքով 10-15 հոգի փլատակների տակ է հայտնվելԲաթումիում 5-հարկանի շենք է փլուզվել, հաղորդվում է զոհերի և վիրավորների մասինՈղբերգական պատահարի կապակցությամբ նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական նամակ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, նաև իր ցավակցությունն է հայտնել Երևանում նրա հետ հանդիպման ժամանակ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի և Վրաստանի վարչապետները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը և զարգացումները