Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները երեկ իրականացվել են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում, տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ինչո՞ւ Մարտունիում տեղակայված գումարտակը հայտնվեց Հադրութի շրջանում. զոհերի հարազատները շարունակում են փնտրել մեղավորներինՀայտնաբերվել են ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող ևս 2 հայ զինծառայողների աճյուններ: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:
44-օրյա պատերազմում զինադադարի հաստատումից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1680 աճյուն, նաև ասված է հաղորդագրությունում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վերջին տվյալներով՝ հայկական կողմից 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3 հազար 788 է, 246 մարդ անհետ կորած է