Ֆիզուլիի շրջանում որոնումների արդյունքում հայտնաբերվել է ևս 1 զինծառայողի աճյուն

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել և տարհանվել է պատերազմի մասնակից ևս 1 զինծառայողի աճյուն:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ ռազմագործողություններից անմիջապես հետո սկսված որոնողական աշխատանքների ընթացքում մինչ օրս հայտնաբերվել է 1580 աճյուն:

Նախօրեին վարչապետի պաշտոնակատարը հայտնել էր, որ անհետ կորած կամ գտնվելու վայրն անհայտ 268 մարդ կա: