Մեկնարկել է Կառավարության նիստը, օրակարգում 39 հարց է

Մեկնարկել է կառավարության նիստը։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձակուրդում է, նիստը վարում է փախվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։

Օրակարգում 39 հարց է, այդ թվում՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի թեկնածուի լեզվական գիտելիքների իմացության ստուգման կարգը և անհրաժեշտ մակարդակը սահմանելու մասին, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերին հավանություն տալու մասին հարցերը։