Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Ֆիզուլիի շրջանում

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր մեկ ջոկատով շարունակվում են Ֆիզուլիի շրջանում, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն (ԱԻՊԾ):

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից մինչ այժմ հայտնաբերվել և տարհանվել է 1560 աճյուն։